Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման ժամանակակից մեթոդներին և հեռանկարներին վերաբերող քննարկումներ ծավալվեցին:
Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանի հետ զրուցեցինք Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նպատակների, Օստեոպորոզի կենտրոնի ստեղծման, իրականացվող դասընթացների անհրաժեշտության և օստեոպորոզի բուժման արդի մոտեցումների մասին:
– Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նպատակն է բժիշկների եւ հասարակության շրջանում բարձրացնել օստեոպորոզ հիվանդությանը վերաբերող խնդիրների, հետազոտության, բուժման եւ այլ հարցերի իրազեկվածության մակարդակը: Այդ նպատակով Երեւանում բացվել է Օստեոպորոզի կենտրոն, ինչը հնարավորություն է տալիս ավելի նպատակային աշխատել բժիշկների եւ հասարակության հետ։
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսսոր Ջոն Բիլեզիկյանի համագործակցությամբ մշակվում են ուսուցողական բրոշյուրներ բժիշկների եւ հասարակության համար, որոնք տրամադրվում են դասընթացների մասնակիցներին։ Մենք համագործակցում ենք առողջապահության նախարարության հետ, արդյունքում մասնակիցները ստանում են կրեդիտավորված վկայականներ։
Քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում բոլոր պոլիկլինիկաների բժիշկները տեղեկացվում են դասընթացների մասին եւ մասնակցության համար ստանում թույլտվություն։ Այս չորրորդ դասընթացին հիմնականում մասնակցում են Հայ Օգնության Ֆոնդի ծրագրի շրջանակներում վերապատրաստվող բժիշկները։ Դասընթացները շարունակական են եւ կկազմակերպվեն 2018 թվականին, որպեսզի ընդգրկվեն Հայաստանի բոլոր օստեոպորոզը բուժող բժիշկները։
Նեկայում կազմակերպվում են դասընթացներ, որոնց շրջանակում մասնագետները հնարավորություն են ունենում ծանոթանալու օստեոպորոզի բուժման ժամանակակից մեթոդներին: Փոքր լսարանների համար կազմակերպվող դասընթացները կարեւոր էր նաև բժիշկների միջեւ ինտերակտիվ շփման ու քննարկման առումով:
Այսօր մեր հերթական (չորրորդ) դասընթացն էր, որի շրջանակում բժիշկները հնարավորություն ունեցան ծանոթանալու օստեոպորոզի բուժման ժամանակակից ռազմավարությանը` ըստ ամերիկյան ուղեցույցների: Նախքան դասընթացը եւ հետո բժիշկները լրացնում են թեստ՝ ստուգելու ստացած տեղեկատվության արդյունավետությունը: Ի դեպ՝ դասընթացներից հետո բժիշկների լրացրած թեստերի արդյունքները գոհացուցիչ են՝ համարյա բոլոր մասնագիտական հարցերը լրացվում են ճիշտ:
– Որո՞նք են օստեոպորոզի բուժման ժամանակակից չափանիշները:
– Բուժման նոր մոտեցումներից է պահանջվող հոգեբանական հիմքը. կարեւորվում է պացիենտի հետ զրույցը, նրան խնդրի մասին ներկայացնելը, որպեսզի ավելորդ տագնապային զգացողություն չառաջանա: Երբեմն բժիշկների կողմից օստեոպորոզը դիտվում է որպես տարիքի հետ զարգացող խնդիր եւ անհրաժեշտ խորությամբ չի կարեւորվում: Օրինակ՝ կիֆոզը, որը ողերի կոտրվածքների հետեւանք է, հիվանդի ցավերը մեղմելու համար բժիշկները երբեմն ոչ ստերոիդային հակաբորբոքային, ցավազրկող բուժում են նշանակում, մինչդեռ հիվանդն առչնվել է կոտրվածքի հետ: Օստեպորոզն այն եզակի հիվանդություններից է, որը չի ուղեկցվում գանգատներով եւ շատ դեպքերում անտարբերության է մատնվում: Ըստ ամերիկյան բուժման ուղեցույցի՝ 65-ն անց կանայք պետք է տարին մեկ անգամ դենսիտոմետր սարքի միջոցով ստուգեն ոսկրային զանգվածի խտությունը` ժամանակին օստեոպորոզի զարգացումը հայտնաբերելու և կանխելու համար: Հաճախ մարդիկ ցավերի ի հայտ գալու դեպքում դիմում են մերսման ծառայությունների, մինչդեռ փխրուն ոսկրային համակարգի դեպքում մերսումը հակացուցված է եւ հնարավոր է մերսման ժամանակ կոտրվածք ստանալ: Առհասարակ, օստեպորոզով հիվանդները պետք է բժշկի հսկողության տակ լինեն եւ հրաժարվեն ինքնաբուժումից:
– Հասարակության շրջանում հիվանդության կանխարգելման համար տեղեկատվության տարածման ի՞նչ ճանապարհ եք ընտրել:
– Օստեպորոզն առողջական լուրջ խնդիր է եւ շատ կարևոր է նրա կանխարգելումը: Հակառակ դեպքում մեծանում է կոտրվածքների ռիսկը՝ առաջացնելով հաշմանդամություն, բարձրացնելով մահվան եւ այլ անցանկալի հետեւանքների ցուցանիշները: Նման հանգամանքները հաշվի առնելով, կարեւորում ենք հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը դեռ վաղ տարիքից: Ճիշտ ապրելակերպին հետեւելով մարդը երիտասարդ տարիքում կարող է հավաքել ոսկրային զանգվածի համար համապատասխան պաշար, քանի որ 30 տարեկանից հետո արդեն ֆիզիոլոգիապես ակտիվանում են ոսկրերը քայքայող բջիջները:
Օստեոպորոզի կենտրոնոմ յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 16:00-17:00 քաղաքացիների համար կազմակերպվում են դասընթացներ, որտեղ՝ անկախ մասնագիտությունից, ցանկացած մարդ կարող է ծանոթանալ օստեոպորոզին վերաբերող տեղեկատվությանը եւ լսել իրեն անհանգստացնող հարցերի պատասխանները, հասկանալ առողջ ապրելակերպի կանոններին հետեւելու գաղտնիքները: Դասընթացին մասնակցելու համար կարող են զանգահարել 011 999 887 հեռախոսահամարով և նախօրոք գրանցվել:
– Ի՞նչ է FRAX գործիքը:
– Այս գործիքով հնարավոր է հաշվարկել 10 տարվա կոտրվածքների ռիսկը: Մինչ օրս Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների պատմություն, որպես այդպիսին, չի գրանցվել: FRAX-ը աղյուսակային պատկեր է, որը թույլ է տալիս կոտրվածքների ռիսկը գնահատող թեստի միջոցով կոտրվածքների կանխորոշման մասին տեղեկություն ստանալ: Ներկայում Հայաստանը FRAX-ի միջազգային տվյալներ ունեցող ընտանիքի մի մասն է կազմում, քանի որ անցկացվել է հետազոտություն, որի արդյունքում Հայաստանն ունի ցածր էներգիայի կոտրվածքների տվյալներ:
FRAX-ի աղյուսակում լրացվում է անձի անունը, ազգանունը, տարիքը, հիվադության ռիսկի գործոնները, կրած հիվանդությունները եւ այլն, որոնց հիման վրա գնահատվում է անհատի կոտրվածքի ռիսկը հաջորդող10 տարվա ընթացքում: Օրինակ, եթե ոսկրային համակարգի զանգվածը ստուգող ոսկե չափանիշ համարվող դենսիտոմետրիայի միջոցով բացահայտվում է օստեոպենիա, իսկ FRAX-ի միջոցով` կոտրվածքների մեծ ռիսկ, մշակվում է բուժման սխեմա՝ անցանկալի հետեւանքից խուսափելու համար:
– Որո՞նք են Հայաստանում օստեոպորոզի բուժման ժամանակակից մեթոդները:
– Ինչպես ընդունված է աշխարհում, դեղորայքային բուժումից զատ շատ կարեւոր է կալցիմով հարուստ առողջ սննդի կիրառումը, օրգանիզմում վիտամին D-ի պաշարի ապահովումը եւ ֆիզիկական ակտվությունը: Տեղեկացնեմ, որ ներկայում օստեոպորոզի արդյունավետ բուժման համար կիրառվող բոլոր նորագույն դեղերն առկա են Հայաստանում:
– Օստեոպորոզ հիվանդության դեպքում ո՞ր մասնագետին դիմել եւ բժիշկների ի՞նչ մասնագիտական խումբ է համագործակցում այդ ոլորտում:
– Այս հիվանդությունը բազմապրոֆիլ է, կարող են բուժել թե՛ ռեւմատոլոգներն ու էնդոկրինոլոգները, թե՛ թերապեւտներն ու վնասվածքաբանները, թե՛ ընտանեկան բժիշկները եւ գինեկոլոգները:
– Ի՞նչ խորհուրդ կտաք օստեոպորոզով հիվանդներին:
– Շատ կարեւոր է չհուսահատվել եւ ֆիզիկական ակտիվություն դրսեւորել, խուսափել նստակյաց կյանքից: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին եւ առողջ ապրելակերպին: Իսկ եթե ախտորոշվել է օստեոպորոզ, պետք է հետեւել բժշկի խորհուրդներին:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն